Մատչելիության հղումներ

«Սուրմալուում» որոնողական աշխատանքները շարունակվում են


«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Աշխատանքներն իրականացվում են 1 տեղամասով։

Պայթյունից տուժած 63 քաղաքացի է դիմել ԲԿ-ներ, որոնցից 3-ը շարունակում են բուժում ստանալ:

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա16 զոհ, երկու անհետ կորած։ 16 զոհերից մեկի ինքնությունը դեռ պարզված չէ։ Ենթադրվում է, որ նա հենց անհետ կորածներից մեկն է։

Պայթյունի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

Հրդեհը մարվել է օգոստոսի 16-ին։

XS
SM
MD
LG