Մատչելիության հղումներ

Պետք է ոչ թե «Սուրմալուն» փակել, այլ անվտանգության նորմերն ապահովել․ ճարտարապետ


Առհասարակ այդ տեսակ պահեստներն, ինչպիսին «Սուրմալու»-ինն է, պիտի նորմավորվեն և քաղաքից դուրս տեղակայվեն, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ճարտարապետ Տիգրան Գալստյանը՝ միաժամանակ շեշտելով՝ վաճառքի մասն էլ պետք է հատուկ լիցենզիայիով իրականացվի։

Ճարտարապետը դեմ է, հետևանքների վերացման կտրուկ միջոցներին՝ շուկան փակելու կոչերին։ Կարել է կանոնակարգել, անվտանգության նորմերն ապահովել, վերահսկել, «Սուրմալու» տոնավաճառն էլ գործածել ժամանակակից նորմերին համապատասխան​, ասաց Գալստյանը։

Տիգրան Գալստյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Ինքնին փաստը, որ հրավառ նյութերի պահեստը և խանութները տեղակայվել են քաղաքի կենտրոնում, բավական բանուկ մասում, ինչպե՞ս եք գնահատում։

Գալստյան․ - Իհարկե, անհասկանելի է, թե ինչպես կարելի էր այդպիսի դյուրավառ նյութերի պահեստը տեղակայել քաղաքի այդպիսի բանուկ հատվածում, որտեղ օրվա ընթացքում, ախատանքային գրեթե բոլոր ժամերին, հսկայական քանակությամբ մարդ կա և ռիսկայնություն կար միշտ էլ դրանց պայթելու և զոհերի քանակն այդ դեպքում մեծ կլիներ, ինչպես և եղավ։ Առհասարակ այդ տեսակ պահեստները պիտի նորմավորվեն և քաղաքից դուրս տեղակայվեն, ասենք՝ պահեստային մասը, իսկ վաճառքի մասը պիտի հատուկ լիցենզիայիով իրականացվի, հատուկ խանութներում և չի կարելի, օրինակ, փողոցային հատվածներում, գիտենք ամանորյա շրջանում մեծ վաճառք է սկսվում և կամայական վայրում կամ խանութում այդպիսի պայթուցիկ նյութեր են վաճառվում։

«Ազատություն»․ - Արդեն հետևանքների վերացման շատ կտրուկ պահանջներ են հնչում, ընդհուպ փակել «Սուրմալու» տոնավաճառը։

Գալստյան․ - Իհարկե, կարելի է այդպիսի ծայրահեղ քայելրի գնալ, նույնիսկ պահանջ կա որոշակի քաղաքացիների կողմից, որ հրավառությունն արգելվի, ես առանձնապես հրավառության սիրահար չեմ, բայց այդպիսի կտրուկ միջոցների գնալուն դեմ են, որովհետև կարել է կանոնակարգել, անվտանգության նորմերն ապահովել, վերահսկել և օգտագործե։ Նույն «Սուրմալու» շուկան, կարող է գործածվել ժամանակակից նորմերին համապատասխան և վերահսկվել, գիտենք, որ այնտեղ բազմաթիվ մարդիկ են աշխատում, այդ մարդկանց փողոց հանելն ու գործազուրկ սարքելը որևէ լավ բանի մասին չի խոսում։

«Ազատություն»․ - Այսինքն՝ խստացնել կանոնները և ոչ կացնահարությամբ արգելել ամեն ինչ։

Գալստյան․ - Միանշանակ, կամայական ոլորտում պետք է եղած նորմերն ընթացքում բարելավել, իսկ ինչն ավելի կարաևոր է, նորմաները պետք է պատշաճ վերահսկվեն և նաև դրանց իրականցումը վերահսկվի։

«Ազատություն»․ - Ընդհանրապես այս իրավիճակը կգնահատեիք որպես բյուջեի պակասի հետևանք, որ մեծ հիմնարկ չունի տեսչական մարմինը, գուցե կոռուպցիոն ռիսկեր եք տեսնում, կամ ուղղակի ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա առնվազն 16 զոհ, 2 անհետ կորած՝ Գագիկ Կարապետյան և Վանիկ Ամիրխանյան: 62 տուժածներից 7-ը դեռ շարունակում են բուժումը հիվանդանոցներում։ Դեպքի առնչությամբ առայժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, չկա նաև կասկածյալ։ Արդեն հարցաքննվել է մեկ տասնյակից ավելի մարդ։ Առևտրի կենտրոնի սեփականատերը չի հարցաքննվել։ Գլխավոր դատախազությունը քննություն է սկսել Քրեական օրենսգրքի երկու՝ հրդեհային անվտանգության և դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կանոնները կամ պահանջները խախտելու հոդվածներով։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG