Մատչելիության հղումներ

Պայթյունից տուժած 61 քաղաքացիներից 24-ը դեռ շարունակում են ստացիոնար բուժումը


«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից տուժած 61 քաղաքացիներից 24-ը դեռ շարունակում են ստացիոնար բուժումը, «Ազատությանը» փոխանցեց առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

«Քաղաքացիները հիմնականում ծխահարված են եղել, հրմշտոցի արդյունքում թեթև վնասվածքներ են ստացել։ Հիմա բժիշկները 24-ի առողջական վիճակը միջին ծանրության են գնահատում», - ասաց Խաչատրյանը։

Նրա փոխանցմամբ, այս պահի դրությամբ մեկ անչափահաս կա ստացիոնարում, մեկ հղի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

«Սուրմալու» առտրի կենտրոնում պայթյունը տեղի է ունեցել երեկ կեսօրից հետո։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Վերջին տվյալներով՝ պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի, անհետ կորածների թիվը 16-ն է։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց։ Որոնողական աշխատանքները շարունակվում են, մասնակցում է նաև մոտ 150 կամավոր։

XS
SM
MD
LG