«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհերի ինքնությունը պարզված է՝ Անահիտ Մխիթարյան, Ջեմա Նազարյան և Միսակ Մարգարյան, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ըստ գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանի հայտնած տվյալների` զոհված քաղաքացիները միջին տարիքի են:
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․
3․ Մարատ Շահբազյան
4․ Սիրարփի Խաչատրյան
5․ Մարիամ Խաչատրյան
6․ Հարութ Գարաքյան
7․ Գագիկ Կարապետյան
8․ Արտավազդ Հայրապետյան
9․ Գայանե Ավետիսյան, ծնված 1965 թ․
10․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
11․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
12․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
13․ Վանիկ Ամիրխանյան
14․ Ջեմմա Նազարյան, ծնված 1960 թ․
15․ Անահիտ Խալաթյան
16․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․
17․ Արմեն Թորոսյան
18․ Անահիտ Երվանդի
19․ Արամ Հարությունյան:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ցերեկը որոտացած պայթյունի հետևանքով 6 տասնյակից ավելի քաղաքացի դիմել է երևանյան տարբեր բժշկական հաստատություններ:
Այս պահին տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 24 տուժած: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: