Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով` այսօրվանից` օգոստոսի 3-ից հայտարարվել է մասնակի զորահավաք: Այս մասին հայտնում է նախագահի գրասենյակը:
Իրավիճակն օգոստոսի 1-ի առավոտվանից է լարվել։ Ըստ պաշտոնական Ստեփանակերտի` ադրբեջանական ստորաբաժանումները հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում փորձել էին հատել շփման գիծը։ Այսօր ՊԲ-ն հաղորդեց ադրբեջանական կողմից ԱԹՍ-ների կիրառման մասին, որոնց հետևանքով մեկ հոգի զոհվել է, կան վիրավորներ: