Մատչելիության հղումներ

Իրանում չեն բացառում միջուկային բանակցությունների մոտալուտ վերսկսումը


Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ Վիեննայում, մայիս, 2021թ․
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ Վիեննայում, մայիս, 2021թ․

Պաշտոնական Թեհրանը չի բացառում Իրանի միջուկային ծրագրի ճակատագրին նվիրված բանակցությունների նոր փուլի անցկացումը մոտ ապագայում։ Այս մասին այսօր, Թեհրանում կայացած ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ, հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Բանակցությունների ժամկետների վերաբերյալ հստակ հետևության մենք կարող ենք հանգել մոտ ապագայում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որ կարող է նպաստել համաձայնության կայացմանը», - հայտարարել է Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը։

Նախօրեին բանակցությունների շուրջ ստեղծված կացությանն անդրադարձել էր նաև դրանցում իրանական պատվիրակությունը ղեկավարող Ալի Բաղերի Քանին՝ ընդգծելով, որ Թեհրանը հանդես է եկել նոր առաջարկներով։

«Մենք առաջարկներ ենք ներկայացրել, որոնք կարող են ճանապարհ հարթել Վիեննայում ընթացող բանակցությունների [վերսկսման] համար։ Մենք պատրաստ ենք բանակցությունները ավարտել սեղմ ժամկետներում, եթե, իհարկե, հակառակ կողմը նույնանման պատրաստակամություն հայտնի», - նշել է իրանցի դիվանագետը։

XS
SM
MD
LG