Մատչելիության հղումներ

Կառուցողական և անկեղծ․ Միրզոյանն այսպես գնահատեց Լավրովի հետ բանակցությունները


Կառուցողական և անկեղծ, այսպես գնահատեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը։

Համատեղ ասուլիսի ժամանակ Միրզոյանն ասաց՝ քննարկել են ինչպես երկկողմն հետաքրքրություն ներկայացնող, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրներին վերաբերող հարցեր՝ շեշտելով՝ առանցքում էին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցերը։

Առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հասցեագրումը

Միրզոյանը վերահաստատեց Երևանի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ՝ առանցքային համարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը։

ԼՂ համակիարտության կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահության կողմից, նշեց ԱԳ նախարարը՝ շեշտելով՝ Հայաստանը շահագրգռված է ատիվացնելու միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այս ձևաչափի գործունեությունը։

Խաղաղապահ առաքելություն

Խոսելով խախաղապահ առաքելությունից՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց՝ Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճիակի է վերականգնելու նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն՝ մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 24-ին Փառուխ գյուղ ներխուժմամբ։

Հայ ռազմագերիների վերադարձի հարցը

Հրատապ համարելով հայ ռազմագերիների վերադարձը՝ Միրզոյանը նշեց՝ ռազմական գործողությունների ավարտից գրեթե երկու տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խափանում է հայտարարության դրույթների կատարումը և հրաժարվում վերադարձնել գերիներին՝ հույս հայտնելով, որ ռուսական կողմն էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ։

Կոմունիկացիաների ապաշրջափակում

Օրակարգում էին նաև տարածարջանի կոմունիկացիաների ապաշրջափակման, ինչպես նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերը։

«Տարածշրջանային հաղորդակցությունների բացումը կարող է նոր հնարավորություն ստեղծել, այդ թվում՝ դիվերսիֆիկացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև լոգիստիկ կապը։ Հուսով ենք, որ փոխվարչապետերի մակարդակով հանձնաժողովը դրական արդյունք կգրանցի», - ասաց Միրիզոյանը։

Արարատ Միրզոյանն այսօր նախ առանձնազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը։ Լավրովը երեկ է ժամանել Երևան։ Նա այսօր կհանդիպի նաև Հայաստանի վարչապետի և նախագահի հետ։


XS
SM
MD
LG