Մատչելիության հղումներ

Լավրովը Երևանում կքննարկի եռակողմ համաձայնությունների կատարման ընթացքը


Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյան և Սերգեյ Լավրով, արխիվ
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյան և Սերգեյ Լավրով, արխիվ

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն այսօր Երևանում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների, ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում և այլ միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր:

Ինչպես նախօրեին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նախատեսվում է քննարկել նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021-ի նոյեմբերի 26-ին ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը։

Բանակցությունները կլինեն նախարարների հինգերորդ առերես շփումը 2021 թվականի օգոստոսից՝ Միրզոյանի՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո։ Նրանք, սակայն հեռախոսով պարբերաբար քննարկում են երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ հարցեր։

Ռուսաստանի արտգործնախարարը երեկ է ժամանել Երևան Անկարայից, որտեղ բանակցություններ է վարել իր թուրք պաշտոնակցի հետ:

Բացի հայ գործընկերոջ հետ հանդիպումից, նախատեսված են Սերգեյ Լավրովի հանդիպումները նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատրյանի հետ։

XS
SM
MD
LG