Մատչելիության հղումներ

Լավրովն այսօր կժամանի Հայաստան


Այսօր աշխատանքային այցով Երևան կժամանի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Վաղը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կկայանա Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը։

Նախատեսված են նաև հանդիպումներ նախագահ Վահագն Խաչատրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Լավրով-Միրզոյան հանդիպում տեղի է ունեցել ապրիլի սկզբին Մոսկվայում։ Ռուսաստանը արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպմանը հայտարարեց, որ Ռուսաստանը կշարունակի Հայաստանին օգնել սահմանը պաշտպանելու և բանակը հզորացնելու գործում:

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանդիպել են նաև այս տարվա մայիսին՝ Դուշանբեում, որտեղ անցկացվում էր ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։

Իսկ Լավրովի հայաստանյան վերջին այցը 2021-ի մայիսին էր։

XS
SM
MD
LG