Մատչելիության հղումներ

Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ են մեկնարկել


Կիրակի օրը Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի երկշաբաթյա ռազմածովային զորավարժությունները։ Դրանց մասնակցում են ավելի քան 7 հազար ծովայիններ և օդաչուներ 16 երկրներից, այդ թվում՝ Ֆինլանդիայից և Շվեդիայից, որոնք դիմել են դաշինքին միանալու համար։

Շվեդիայի կողմից հյուրընկալված BALTOPS 22 զորավարժություններում ներգրավված է 45 նավ և 75 ինքնաթիռ։

Ռազմական դաշինքը նշել է, որ «Շվեդիայի և Ֆինլանդիայի մասնակցության շնորհիվ ՆԱՏՕ-ն օգտվում է անկանխատեսելի աշխարհում միացյալ ուժերի կայունությունն ու հզորությունը մեծացնելու հնարավորությունից»։

Զորավարժությունների նախօրեին ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարկ Միլին Շվեդիայում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի համար հատկապես կարևոր է Հելսինկիին և Ստոկհոլմին աջակցության ցուցադրումը։

Ամենամյա BALTOPS զորավարժություններն անցկացվում են 1972 թվականից:

XS
SM
MD
LG