Եվրամիությունը, Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան միջազգային խումբ են ստեղծել՝ Ուկրաինայում ռազմական հանցագործությունները հետաքննելու համար:
Խորհրդատվական խմբի քրեական փորձագետների մեծ մասը գտնվելու է Լեհաստանում՝ անվտանգության նկատառումներով։
«Ռազմական հանցագործությունները չեն կարող անպատիժ մնալ»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։