Մատչելիության հղումներ

Մակրոն. «Բուչայում տեղի ունեցածը նոր պատժամիջոցներ է պահանջում»


Ուկրաինական Բուչա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները նոր պատժամիջոցներ են պահանջում, France Inter ռադիոկայանի եթերում այսօր հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

«Նոր պատժամիջոցների հարցով մենք այժմ խորհրդակցում ենք մեր եվրոպացի գործընկերների, մասնավորաբար Գերմանիայի հետ», - նշել է Մակրոնը։

«Ես կողմ եմ, որ այնպիսի պատժամիջոցներ սահմանվեն, որոնք թույլ կտան մեզ ազդեցություն գործադրել [ռուսական] նավթի և ածխի [ներկրումների] վրա։ Մենք գիտենք, որ դա բավական ցավոտ կլինի ռուսների համար», - հայտարարել է Մակրոնը։

XS
SM
MD
LG