Մատչելիության հղումներ

Թուրքիան չի աջակցում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի աջակցում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու նախաձեռնությանը։ Էրդողանն ակնկարկել է, որ Թուրքիան կարող է օգտագործել արևմտյան ռազմական դաշինքի անդամի իր կարգավիճակը՝ այդ երկրների անդամակցության վրա վետո դնելու համար:

Թուրք առաջնորդը Անկարայի այդ դիրքորոշումը բացատրել է Շվեդիայի և սկանդինավյան այլ երկրների կողմից քուրդ զինյալներին և մյուսներին, ում Թուրքիան համարում է ահաբեկիչներ, աջակցելու հանգամանքով: «Սկանդինավյան երկրները նման են ահաբեկչական կազմակերպությունների հյուրատան», - ասել է Էրդողանը։

Նա նշել է, թե չի ցանկանում կրկնել անցյալի «սխալը», երբ 1980 թվականին Անկարան համաձայնել էր Հունաստանին ընդունել ՆԱՏՕ-ի կազմում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, թե դաշինքում գրկաբաց կընդունեն Ֆինլանդիային և Շվեդիային, եթե այդ երկրները որոշեն դիմել կառույցին միանալու հարցով:

XS
SM
MD
LG