Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե ՆԱՏՕ-ի հետագա ընդարձակումը չի նպաստի Եվրասիայի անվտանգության ամրապնդմանը, իսկ Ֆինլանդիայի միացումը կդիտվի Ռուսաստանի համար սպառնալիք:
Նա նշել է, որ Մոսկվան անպայման կարձագանքի Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին և համապատասխան քայլերով կամրապնդի սեփական անվտանգությունը:
«Իհարկե, դա կդառնա հատուկ վերլուծության և անհրաժեշտ որոշումներ ընտրելու համար քննարկման թեմա», - ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի գործողությունները կախված կլինեն այն հանգամանքից, թե որքանով է ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքը մոտենալու երկրի սահմաններին: