Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը սպառնում է Իսրայելին


Իրան - Բանակի օրվան նվիրված զորահանդեսը Թեհրանում, 18-ը ապրիլի, 2022թ․
Իրան - Բանակի օրվան նվիրված զորահանդեսը Թեհրանում, 18-ը ապրիլի, 2022թ․

Իրանի նախագահը Էբրահիմ Ռաիսին զգուշացնում է՝ «Իսրայելի կողմից ցանկացած ագրեսիվ գործողության դեպքում իրանական բանակը կդիմի պատասխան գործողությունների»։ Այս մասին իսլամական հանրապետության նախագահը հայտարարել է այսօր բանակի օրվան նվիրված ռազմական շքերթի ժամանակ՝ հեռակա կարգով դիմելով Իսրայելի ղեկավարներին։

«Անգամ ձեր ամենաթեթև շարժը չի վրիպի մեր հետախուզության, անվտանգության ուժերի և բանակի ուշադրությունից։ Հաշվի առեք՝ եթե անգամ մի փոքր քայլ կատարվի Իրանի ժողովրդի դեմ, մեր զինված ուժերի թիրախը կլինի սիոնիստական կազմավորման կենտրոնը», - հայտարարում էր Ռաիսին։

Իրանի նախագահի հայտարարությունները հնչել են Թեհրանի և միջազգային առաջատար դերակատարների միջև Վիենայում ընթացող բանակցությունների փաստացի սառեցման պայմաններում։ Իսրայելը կտրականապես դեմ է Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ նոր համաձայնագրի կնքմանը՝ պնդելով, որ այն արդյունավետ կերպով չի ապահովում Թեհրանի ոչ միջուկային կարգավիճակը։

XS
SM
MD
LG