Մատչելիության հղումներ

Խաթիբզադե․ «Իրանը չի կարող հավերժ սպասել միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքմանը»


«Թեհրանը չի կարող հավերժ սպասել միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքմանը», - այսօր Իրանի մայրաքաղաքում կայացած ամենշաբաթյա ասուլիսի ընթացքում հայտարարել է իսլամական հանրապետության արտգործնախարարության խոսնակ Սաեդ Խաթիբզադեն։

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Վիեննայում վերջին մի քանի ամիսներին ընթացող բանակցություններում արձանագրված դադարի գլխավոր մեղավորը ամերիկյան իշխանություններն են։

«Անկեղծ ասած մենք այժմ սպասում ենք Վաշինգտոնի վերջնական պատասխանին։ Եթե ամերիկացիները պատասխանեն առաջ քաշված հարցերին, մենք շուտափույթ կերպով կարող ենք մեկնել Վիեննա։ Իրանական պատվիրակությունը, սակայն, Ավստրիայի մայրաքաղաք կմեկնի ոչ թե նոր բանակցությունների, այլ միջուկային համաձայնագրի տեքստը ավարտին հասցնելու համար», - հայտարարում էր Խաթիբզադեն։

XS
SM
MD
LG