Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ձերբակալել են ռուսամետ ամենահայտնի լիդերներից «Պուտինի քավոր» Մեդվեդչուկին


Ռուսամետ ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը, լուսանկարը՝ Վլադիմիր Զելենսկու Տելեգրամ-ալիքից
Ռուսամետ ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը, լուսանկարը՝ Վլադիմիր Զելենսկու Տելեգրամ-ալիքից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Տելեգրամ-ալիքում տեղադրել է պետական դավաճանության համար մեղադրվող Վիկտոր Մեդվեդչուկի լուսանկարը:

Զելենսկու փոխանցմամբ, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է անցկացրել Մեդվեդչուկին գտնելու և ձերբակալելու համար:

«Հատուկ գործողություն էր: Ապրե՛ն: Մանրամասներն՝ ավելի ուշ», - գրել է նախագահը:

Մեդվեդչուկը, որին անվանում են «Պուտինի քավորը», տնային կալանքի տակ էր և Ուկրաինա ռուսների ներխուժման առաջին օրը՝ փետրվարի 24-ին, փախուստի էր դիմել:

Ուկրաինայում նա մեղադրվում է մի շարք հոդվածներով, 2021 թվականի հոկտեմբերին կոռուպցիային գումարվել է նաև պետական դավաճանության մեղադրանքը:

Նախկինում Մեդվեդչուկը ղեկավարել է Գերագույն Ռադայում «Հանուն կյանքի» ամենախոշոր ընդդիմադիր կառույցը:

Այն, ըստ դրա քաղաքական ընդդիմախոսների, 2014 թվականին ռուսների կողմից Ղրիմը բռնազավթելուց հետո դրսևորել է բացահայտ ռուսամետ դիրքորոշում և սատարում է Դոնբասի ռուս անջատականներին:

Կիևում պնդում են նաև, թե Մեդվեդչուկը սերտ բարեկամական կապեր ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

XS
SM
MD
LG