Կրեմլը «խիստ մտահոգիչ» է համարում այն լուրերը, որ Ուկրաինայում քրեական գործ է հարուցվել Վլադիմիր Պուտինի դստեր քավորի՝ քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի դեմ: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ եթե գործին ընթացք տրվի, ապա դա կլինի «հերթական քաղաքական հետապնդումը»:
Նախօրեին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Մեդվեդչուկի դեմ գործ է հարուցել պետական դավաճանության և անջատականության հոդվածներով: Գործ հարուցելու առիթը Մեդվեդչուկի կոչն էր «Դոնբասի ինքնավար ռեգիոն» ստեղծելու մասին, որը կունենա սեփական խորհրդարանն ու կառավարությունը:
Գլխավոր դատախազությունը գտնում է, որ նա խախտել է օրենքը, քանի որ Ուկրաինան ունիտար պետություն է: Մեդվեդչուկի ներկայացուցիչները մեղադրանքը հերքել են, պնդելով որ Դոնբասի վերաբերյալ նրա պլանը համապատասխանում է Ուկրաինայի սահմանադրությանը և Մինսկի համաձայնությանը:
Մեդվեդչուկը ուկրաինական ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդներից է: Մինչև վերջերս եռակողմ շփման խմբում ներկայացնում էր Ուկրաինան, նա նաև զբաղվում գերիների փոխանակման հարցերով: