Մատչելիության հղումներ

Թող հստակ ասեն, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Հայկ Մամիջանյան


«Թող հստակ ասեն, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում», «Ազատության» հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Ինչպե՞ս եք գնահատում Երևանի նախաձեռնությունը՝ դիմել Մինսկի խմբին, որպեսզի բանակցություններ սկսվեն խաղաղության պայմանագրի շուրջ:

Մամիջանյան. - Ակնկալելի արձագանք է ստացվել ադրբեջանական կողմից կապված Մինսկի խմբի մանդատի տրամաբանությամբ, որովհետև հայկական կողմը մինչ գործընթացը հստակություն ուներ և դելիմիտացիայի, դմարկացիայի, այսպես կոչված, խաղաղության, ինչպես ուզում եք այն ձևակերպեք, համաձայնագրի վերաբերյալ պրոցեսները փորձում էին ներկայացնել զատված ղարաբաղյան հակամարտությունից: Երբ Ազգային ժողովի իշխանական երեսփոխանների հետ առանց նաև հեռարձակվող զրույցների ժամանակ ես շեշտում էի, որ շատ կարևոր է, որ այդ դեմարկացիայի, դելիմիտացիայի հնարավոր, չգիտեմ ոնց է կոչվում, այդ փաստաթղթի մեջ նշված լինի, հղում լինի Մինսկի խմբի մանդատին, իրանք ինձ պատասխանում էին՝ մի բարդացրեք, առանց այդ էլ բարդ գործընթաց է և այլն: Կարո՞ղ է մենք չէինք հասկանում, որ օրինակ, SEPA-ի կնքման ժամանակ Եվրամիության հետ մեծ հաշվով աղերս չկա, բայց նույնիսկ SEPA-ի մեջ նշված էր, որ Մինսկի խումբն է միակ միջազգային մանդատ կրող կառույցը:

Հինգ կետի, թող ներեն ինձ, բայց ամեն դեպքում վերջնագրի ներկայացումը մինչև այդ կատարված հայրենադավ թերի աշխատանքի և հիմնավոր կասկած ունեմ մտածելու, որ ինչ-որ չիրականացված խոստումների, չարդարացված սպասումների, որոնք հայկական պաշտոնական կողմը ձևավորել էր Ադրբեջանի մոտ, արտացոլանքն է: Այլապես այդ հինգ կետը այդ տեսքով հնարավոր չէր առաջանար և հինգ կետում կարմիր թելով անցնող տարածքային ամբողջականության թեզը Ադրբեջանի, այս իշխանությունների ներքին լսարանի, ընդդիմության դեմ օգտագործված թեզի, բոլորս ենք հիշում, ամեն բեմելը Փաշինյանից մինչև Վահագն Ալեքսանյան, վարչատարածքային 10 թվականի օրենք, որն աղերս չունի այս գործընթացի հետ: Այնպես որ իրենք մեր դեմ, ընդդիմության դեմ փորձում էին խաղացնել մի թեզ, որը շատ արագ ադրբեջանական կողմը վերցրեց և դարձրեց կարմիր գիծը գործընթացի:

«Ազատություն». - Այնուամենայնիվ, այդ 5 կետերին պատասխանելիս Երևանը ինչ-որ դրույթներ է լրացրել, թեև չի հրապարակվել, բայց բանավոր ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, մասնավորապես արցախահայության իրավունքների հարց:

Մամիջանյան. - Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը՝ Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի ամբիոնից, փակ, բաց ձևաչափերով, երկուսում էլ ինքը այդ հարցը ստացել է, չի կարողանում ձևակերպել Հայաստանի պատասխանը դրան: Լավ, բացում չի ասում, փակում ես չեմ հասկանում ինչու չի ասում, որովհետև այնտեղ իրեն հավասար գաղտնիության դոստուպ ունեցող մարդիկ են նստած: Պատասխանը սովորաբար լինում է՝ «կարդացեք իմ «Արմենպրեսի» հարցազրույցը», կներեք, բայց այդ հարցազրույցի մեջ զետեղված կետերը ինձ բացարձակ չեն գոհացնում: Երրորդ՝ իրավունքներ ձևակերպումը, հիմնարար իրավունքներ և այլն, որը նաև այսօրվա ԵԱՀԿ նախագահողի հետ հանդիպմանն էր շրջանառվել բացարձակ չի համապատասխանում մեր երկրի արաջնահերթությունները: Անհրաժեշտ է, որպեսզի գոնե հայկական կողմը հստակ ձևակերպի, որ Արցախի ինքնորոշման իրավունքը հանդիսանում է մեր համար առաջնահերթություն:

«Ազատություն». - Երբ այսօր ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը Միրզոյանն ասում է, որ «մեզ համար սկզբունքային է կարգավիճակի հարցը», նույնը չէ՞:

Մամիջանյան. - Կարգավիճակի հարց և ինքնորոշման հարց, շատ նուրբ, բայց տարբերություն ամեն դեպքում կա. կարգավիճակը կարող է լինել շատ տարբեր, իսկ ինքնորոշումը հստակ ձևակերպում է ինչի մասին է գնում խոսքը: Սա էլ է իրենց թերացումը, բացատրեմ ինչի. վերջին անգամ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները երեք սկզբունքները, որոնք կարծում եմ չկա մարդ, որ չհամաձայնի, որ լավագույն տարբերակն են, լավագույն ձևաչափն են շարունակելու բանակցային գործընթացը, վերջին անգամ երեք սկզբունքները հիշատակվել են անցյալ տարվա ապրիլ ամսին: Այսինքն Արարատ Միրզոյանն ի պատասխան վերջնագրի, ուզում է վերահաստատել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն և խնդիր դեռևս գոյություն ունի:

XS
SM
MD
LG