Մատչելիության հղումներ

Պուտինի խորհրդական Մեդինսկին առաջարկում է դպրոցներում աղոթել Ռուսաստանի համար


Ռուսաստանի նախագահի խորհրդական Վլադիմիր Մեդինսկի, արխիվ
Ռուսաստանի նախագահի խորհրդական Վլադիմիր Մեդինսկի, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական, Ուկրաինայի հետ բանակցություններում ռուս բանագնացների թիմի ղեկավար Վլադիմիր Մեդինսկին մարտի 24-ին առաջարկել է Դաշնության դպրոցներում «առավոտյան աղոթել ի փառս Ռուսաստանի»:

Մեդինսկին պնդում է, որ նման պարտադիր աղոթք կա նաև Միացյալ Նահանգներում:

Այդ մասին Մեդինսկին ասել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստում, որի օրակարգում պատմական և հայրենասիրական կրթության թեման էր:

Նա պնդել է, թե Միացյալ Նահանգներում բոլոր պետական և մասնավոր դպրոցներում 150 տարի շարունակ ուսումնական օրը սկսվում է Ամերիկայի, դրա սիմվոլների և դրոշի համար կարճ աղոթքով:

«Պետք է փոխանակել երկրի, դրա պետական սիմվոլների և դրոշի համար աղոթելու ավանդույթը»,- հայտարարել է Մեդինսկին, ով ժամանակին զբաղեցրել է նաև Ռուսաստանի մշակույթի նախարարի պաշտոնը:

Նա ասել է, թե «հենց այսօրվանից է պետք դպրոցներում սկսել աղոթել», և միջգերատեսչական կոմիտեին կոչ է արել այդ առաջարկով դիմել Ռուսաստանի կրթության նախարարություն:

Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը 1962 թվականին արգելել է պարտադիր աղոթքը դպրոցներում:

Պետությունն ուսուցիչներին ընդհանրապես արգելում է աղոթք անել պետական ուսումնական հաստատություններում:

XS
SM
MD
LG