Մատչելիության հղումներ

Ջո Բայդենը կողմ է Ռուսաստանի արտաքսմանը Մեծ քսանյակից


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատասխանում է լրագրողների հարցերին, Բրյուսել, 24-ը մարտի, 2022թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատասխանում է լրագրողների հարցերին, Բրյուսել, 24-ը մարտի, 2022թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը մարտի 24-ին Բրյուսելում ասել է, որ կողմ է Ռուսաստանի արտաքսմանը «Մեծ 20»-ի խմբից:

Բայդենը միաժամանակ նշել է, որ Մեծ քսանյակի անդամներից ոչ բոլորն են կիսում այդ տեսակետը:

«Այդ խնդիրը քննարկել ենք այսօր: Ես նշել եմ, որ դա կարող է տեղի չունենալ: Եթե Ինդոնեզիան և այլ երկրներ դեմ լինեն, ապա մենք կարող ենք Ուկրաինային առաջարկել «Մեծ 20»-ի հավաքներին ներկա լինելու հնարավորություն», - ասել է Բայդենը:

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ավելի վաղ ասել է, թե Մեծ քսանյակից ռուսներին արտաքսելու վերաբերյալ հայտարարություններ հնչեցնելուց առաջ նախ հարցը պետք է դաշնակիցների հետ քննարկել:

«Բայց այս պատերազմի ֆոնին Ռուսաստանն այլևս չի կարող նախկինի պես նույն ձևով մասնակցել միջազգային կառույցների գործունեությանը», - նշել է Սալիվանը:

Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինն ասել է, թե «Ռուսաստանը «Մեծ 20»-ի կարևոր անդամ է, և այդ ձևաչափի մյուս երկրներից ոչ մեկը չի կարող մեկ ուրիշ անդամի վտարել խմբից»:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մարտի 23-ին ասել է, թե «Մեծ 20»-ը բազմակողմ կառույց է, և մի շարք երկրներ․ չնայած ԱՄՆ-ի ճնշումներին, Ռուսաստանի անդամության հարցում ունեն անկախ դիրքորոշում»:

Մեծ քսանյակին անդամակցում են աշխարհի տնտեսապես առավել զարգացած 19 պետությունները և Եվրամիությունը:

XS
SM
MD
LG