Մատչելիության հղումներ

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր


Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը շաբաթ օրը հեռախոսով քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցությունը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամլո ծառայությունը։

Հեռախոսազրույցը տեղի է ունենում Արցախի սահմաններին շարունակվող լարվածության ֆոնին։ Պաշտոնական Ստեփանակերտը այսօր հերթական հայտարարությամբ տեղեկացրել է, որ տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ։

Բաքուն էլ հայկական կողմին է մեղադրել․ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, թե հայկական կողմը Լեռնային Ղարաբաղում հրաձգային զինատեսակներից կրակ է բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

XS
SM
MD
LG