Մատչելիության հղումներ

Տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ. Արցախի ՊՆ


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, թե հայկական կողմը Լեռնային Ղարաբաղում հրաձգային զինատեսակներից կրակ է բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Արցախի պաշտպանության բանակը ապատեղեկատվություն է որակել այս տեղեկությունը: Ավելին` ըստ ՊԲ-ի հաղորդագրության` երեկ ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն են պարբերաբար խախտել հրադադարը` Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խնապատ գյուղերի ուղղությամբ ականանետերից արձակելով ընդհանուր առմամբ 27 հատ ական:

«Մարտի 11֊ի լույս 12֊ի գիշերը տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ», - պնդում է Պաշտպանության նախարարությունը։

Վերջին օրերին Արցախի սահմաններին լարված իրավիճակ է։ Օրերս Երասխում ադրբեջանական կրակոցից մեկ հայ զինծառայող սպանվեց, մեկն էլ վիրավորվեց։

Օրեր շարունակ ականանետեր են կիրառվել նաև Արցախի Խրամորթ գյուղում, որի հետևանքով վիրավորվել էր բնակիչներից մեկը։

XS
SM
MD
LG