Մատչելիության հղումներ

Սերբիայի աջակողմյան ուժերը սատարում են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունը


Narodne patrole (Ժողովրդական պարեկություն) աջակողմյան շարժման ռուսամետ ցույցը, Բելգրադ, 4 մարտի, 2022թ.
Narodne patrole (Ժողովրդական պարեկություն) աջակողմյան շարժման ռուսամետ ցույցը, Բելգրադ, 4 մարտի, 2022թ.

Երեկ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մոտ 4 հազար աջակողմյան ակտիվիստներ կազմակերպել են երթ` ի պաշտպանություն Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմի:

Ակցիան կազմակերպել է Narodne patrole (Ժողովրդական պարեկություն) ազգայնական շարժումը: Սերբական դրոշները, Ռուսաստանի եռագույնը պարզած, նախագահ Վլադիմիր Պուտինի նկարները պահած ակտիվիստները երթով հասել են մինչև Սերբիայում Ռուսաստանի դեսպանատուն:

Ազգայնական-կրոնական աջակողմյան սերբերի համոզմամբ, այս օրերին տեղի է ունենում ոչ թե ռուս-ուկրաինական զինված առճակատում, այլ «չար և բարի ուժերի պատերազմ հանուն քաղաքակրթության և ուղղափառության», և հավատում են, որ «Աստծո կամոք Մայր Ռուսաստանը կհաղթի»:

Սերբիան փորձում է պահպանել հավասարակշռությունը և եվրոպական ինտեգրման քաղաքականություն վարելով` փորձում է միաժամանակ չխզել կապերն ավանդական դաշնակից համարվող Ռուսաստանի հետ:

Երեկ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ասել է, որ Բելգրադը ճանաչում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և պատրաստ է փախստականներ ընդունել:

XS
SM
MD
LG