ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը բոլոր կողմերին կոչ է արել չքաղաքականացնել մարդու իրավունքների թեման և բանակցությունների եղանակով կարգավորել Ուկրաինայի ճգնաժամը: Այդ մասին դեսպանն ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նիստում:
«Չինաստանը սատարում է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր դիվանագիտական ջանքերը և ողջունում է ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները: ՄԱԿ-ի և միջազգային համայնքից խնդրում ներգրավված բոլոր կողմերի նպատակը պետք է լինի տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը և բոլորի անվտանգությունը: Հարկ է թուլացնել լարվածությունը և ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»,- ասել է Չժան Ցզյունը:
Նրա փոխանցմամբ, Պեկինը մեծ ուշադրությամբ է հետևում այս զարգացումներին և համոզված է, որ խնդրի կարգավորմաման հիմքում պետք է դրվեն երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներն ու վեճերը խաղաղ եղանակով կարգավորելու ՄԱԿ-ի Կանոնադրությունից բխող պահանջը: