Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հայտարարել են, թե թիրախավորելու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք հարստություն և քաղաքական ազդեցություն դիզած օլիգարխներին, հայտնում է Reuters-ը։
«Երկրները համատեղում են ջանքերը, որպեսզի ուսումնասիրեն, թե օլիգարխները ինչպես կարող են շրջանցել պատժամիջոցները, ինչպես նաև նպատակ կա սահմանափակել տրաստային ընկերությունների դերը՝ ակտիվների պահպանման գործում», - լրատվական գործակալությանը փոխանցել է Եվրամիության պաշտոնյան, ով չի ցանկացել հրապարակել իր անունը։
Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի 19 օլիգարխների և նրանց ընտանիքների 47 անդամների նկատմամբ։