Մատչելիության հղումներ

Ռուսաստանում կպատժեն պատերազմի մասին «կեղծ» լուրերի համար


Կիևի հեռուստաաշխատակը, 1-ը մարտի, 2022թ․
Կիևի հեռուստաաշխատակը, 1-ը մարտի, 2022թ․

Պետդումայի պետականաշինության և օրենսդրության հանձնաժողովը հավանություն է տվել օրենքի փոփոխությանը, որով քաղաքացիները կարող են 10-15 տարվա ազատազրկման դատապարտվել՝ «Ռուսաստանի զինված ուժերի օգտագործման վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելու համար»։

Ըստ ՏԱՍՍ-ի, խորհրդարանական նույն հանձնաժողովը առաջարկել է նաև երկրորդ ընթերցմամբ ընդունել օրինագիծը, որը քրեական պատասխանատվություն և մինչև երեք տարվա կալանք է նախատեսում Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ մտցնելու կոչերի համար։

Ուկրաինայի դեմ պատերազմի մասին «կեղծ» տեղեկությունների համար Ռուսաստանի իշխանություններն արդեն եթերազրկել են «Էխո Մոսկվի» ռադիոկայանն ու արգելափակել «Դոժդ» հեռուստաընկերության ինտերնետային կայքը։

Ավելի վաղ «Ռոսկոմնադզորը» պահանջել էր հեռացնել այն հրապարակումները, որտեղ լրագրողները պատերազմ են անվանում Ուկրաինայում կատարվող իրադարձությունները․ Ռուսաստանի իշխանությունները պահանջում են, որ լրատվամիջոցները հարձակումը կոչեն «հատուկ գործողություն»։

XS
SM
MD
LG