Մատչելիության հղումներ

«Էխո Մոսկվի»-ի տնօրենների խորհուրդը որոշել է լուծարել ռադիոկայանը


«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտով, արխիվ
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտով, արխիվ

«Էխո Մոսկվի»-ի տնօրենների խորհուրդը որոշել է լուծարել ռադիոկայանը, հայտարարել է գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։

«Էխո Մոսկվի»-ի տնօրենների խորհրդի ձայների մեծամասնությամբ որոշում է կայացվել լուծարել ռադիոալիքը և «Էխո Մոսկվի» կայքը», - հայտնել է նա իր Telegram ալիքում։

Բացի այդ, «Ռոսկոմնադզոր»-ը Google-ից պահանջել է հեռացնել «Էխո Մոսկվի» հավելվածը, հավելել է Վենեդիկտովը։

Մարտի 1-ին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը «Ռոսկոմնադզոր»-ից պահանջել էր արգելափակել «Դոժդ» ինտերնետային հեռուստաընկերության և «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքերը, եթերը՝ պնդելով, որ նրանք սխալ տեղեկություններ են հաղորդում Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի բանակի գործողությունների մասին։ Դատախազության կարծիքով՝ նրանց հաղորդումները ծայրահեղական բնույթ ունեն։

XS
SM
MD
LG