Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 572-ով՝ հասնելով 418 հազար 792-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 21 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1571-ով և հասել 398 հազար 241-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 642 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 884 հազար 327-ի։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 413-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 535 մարդ։
Արցախում՝ 47 նոր դեպք
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ անցած մեկ օրում իրականացվել է 173 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 47 նոր դեպք, այդ թվում՝ երեխաների մոտ։ Արձանագրվել է մահվան 1 դեպք։
Տվյալ պահին ստացիոնար բուժվում է 55 վարակակիր։
2022 թվականին կատարվել է 8 հազար 715 թեստավորում, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 հազար 814 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 32 դեպք է արձանագրվել: