Մատչելիության հղումներ

Կառավարությունը քննարկում է դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը


Կառավարությունը քննարկում է դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը, այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նույնիսկ փակ տարածքներում մենք պարզապես դիմակը ոչ թե պարտադիր կրման ռեժիմում կունենանք, այլ խորհուրդ կտրվի ուղղակի կրել դիմակ», - իր խոսքում ասաց Փաշինյանը։

Այս որոշումը բացտրվում է վերջին շաբաթներին քովիդով հիվանդների թվի նվազմամբ։

Միևնույն ժամանակ Փաշինյանը հարց ուղղեց առողջապահության նախարարությանը՝ «վստա՞հ ենք, որ հիվանդացության թվի նվազումը անշրջելի է լինելու, մանրամասն վերլուծվե՞լ է և դիմակների կրման պահանջը հանելուց հետո՝ նոր դեպքերի աճ արդյո՞ք չի գրանցվի», առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. - «Վերարտադրողության ցուցանիշի հիման վրա, այո, կանխատեսում ենք, որ առաջիկայում այս նվազման տենդենցը պահպանվելու է»։

Նախարարը նշեց, սակայն, որ բժշկական հաստատություններում կշարունակվի պարտադիր մնալ դիմակների կրումը։

XS
SM
MD
LG