Մատչելիության հղումներ

Առաջին հերթին պետք է խուսափել պատերազմից․ Մակրոն


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ երեկոյան Բեռլինում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։

Համատեղ ասուլիսում Մակրոնն ասել, որ Եվրոպական մայրցամաքում խաղաղությունն ու կայունությունը գանձ է և ամեն ինչ պետք է անել այն պահպանելու համար։

Ամփոփելով դիվանագիտական վերջին շփումները՝ Մակրոնն ասել է, որ առաջին նպատակը պատերազմից խուսափելն է։ «Երկրորդ՝ պետք է համախմբվենք և մշտապես պաշտպանենք եվրոպացիների և դաշնակիցների (ՆԱՏՕ) միասնությունը, երրորդ՝ պետք է պաշտպանել Եվրամիությունում վերջին 30 տարիներին ձևավորված սկզբունքները, մասնավորապես հարգել յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և մեր ԵՄ խարտիայով սահմանված սկզբունքները»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Նույն օրը ավելի վաղ նա Կիևում հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելնսկուն, իսկ մեկ օր առաջ Մոսկվայում բանակցել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

XS
SM
MD
LG