Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավար Դմիտրի Կուլեբան այսօր ասել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում՝ վերստին Փարիզում, տեղի կունենա «Նորմանդյան ձևաչափով» բանակցային գործընթացին մասնակցող խորհրդականների հանդիպումը:
«Հաջորդ շաբաթվա ընթացքում ծրագրված է նոր հանդիպում, ինչպես և պայմանավորվել ենք՝ Փարիզում: Ինչ-որ կոնկրետ բան ասելու իմաստ չկա, որովհետև ամեն ինչ դեռ մի երեսուն անգամ կարող է փոխվել»,- ասել է Կուլեբան:
«Նորմանդյան ձևաչափը» ստեղծվել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի նախաձեռնությամբ: Երկրների ղեկավարներից և արտաքին գործերի նախարարներից զատ, հանդիպումներ են անցկացնում նաև խորհրդականները:
Նրանց առաջին այդպիսի հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 26-ին Փարիզում՝ Ելիսեյան պալատում: Այն տևել է ավելի քան 8 ժամ: