Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 3127-ով, բուժվածներինը՝ 74-ով, գրանցվել է մահվան ևս 3 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 3 հազար 127-ով՝ հասնելով 370 հազար 922-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 74-ով և հասել 336 հազար 79-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 890 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 726 հազար 988-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 53-ի, ևս 1535 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 22 հազար 202 մարդ։

Արցախում՝ վարակի 33 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 155 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք է գրանցվել:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 15-ինը՝ ծանր։
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2064 քաղաքացու հետազոտություն, որից 206-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

XS
SM
MD
LG