ՀԱՊԿ ուժերի կազմում Ղազախստան գործուղված Հայաստանի խաղաղապահները տուն են վերադարձել: Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Հայաստանի խաղաղապահ զորախմբի անձնակազմը և տեխնիկան Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի «Իլ-76» երեք օդանավերով վերադարձել են տուն»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրությունում:
Ավելի վաղ ռուսական ռազմատիեզերական ուժերի օդանավերով իրենց երկրներ են վերադարձել Բելառուսի և Տաջիկստանի խաղաղապահները: Ղրղըզստանի խաղաղապահները ցամաքային ճանապարհով իրենց տեխնիկայով են տուն վերադարձել: