Այսօր Բրյուսելում մինչ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի մեկնարկը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
Հանդիպման մասին Զելենսկին Թվիթերի իր էջում գրել է․ - «Արևելյան գործընկերության 6-րդ գագաթաժողովից առաջ Շառլ Միշելի հետ համակարգեցի դիրքորոշումները։ Մեր նպատակը Եվրամիությանը Ուկրաինայի լիիրավ անդամակցությունն է»։
Զելենսկին Շառլ Միշելին նաև տեղեկացրել է Ուկրաինայի արևելյան սահմանների իրավիճակի մասին։ «Եվրոպայի խորհրդի դեկտեմբերի 16-ի նիստի արդյունքներից ակնկալում ենք հստակ ազդանշաններ սրացումների անթույլատրելիության մասին»,- Թվիթերում գրել է Ուկրաինայի նախագահը։