Միացյալ Նահանգները և նրա եվրոպացի դաշնակիցները դիտարկում են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ ուղղված մի շարք վարկային կազմակերպությունների և Ուղղակի ներդրումների հիմնադրամի դեմ, մասնավորապես՝ ռուբլու փոխանակման սահմանափակումը «Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման» դեպքում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ըստ գործակալության՝ պատժամիջոցների կիրառումը հնարավոր տարբերակներից մեկն է, որն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է ներկայացնել այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին հետ զրույցի ժամանակ։
Ըստ հրապարակման՝ քննարկվում է Ռուսաստանին SWIFT միջազգային բանկային փոխանցումների համակարգից անջատումը, նաև երկրորդային շուկայում ռուսական պետական պարտքում ներդրումների արգելքը
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցությունները նախատեսված են Մոսկվայի ժամանակով ժամը 18-ին։
Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ ուկրաինական տարածք հնարավոր «ներխուժման» մասին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները դատարկ և լարվածության անհիմն սրացում է անվանել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։