Մատչելիության հղումներ

ԵՄ-ն աշխատում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ճգնաժամից խուսափելու համար


Եվրամիությունն աշխատում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ճգնաժամից խուսափելու համար։ Այսպիսի հայտարարություն է արել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Նա հավելել է, որ ինչպես էլ իրադարձությունները զարգանան, ԵՄ-ն հաստատակամորեն կպաշտպանի Ուկրաինային: Բորելը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Բրյուսելում տեղի կունենա հանդիպում Արևելյան գործընկերության երկրների հետ, որի ընթացքում Եվրամիությունը կշեշտի իր աջակցությունն Ուկրաինային:

Կիևը պնդում է, թե Մոսկվան 90 հազար զինվոր է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին և պատրաստվում է հարձակման։ Կրեմլը հերքել է այս լուրերը:

XS
SM
MD
LG