Մատչելիության հղումներ

Բլինքենը հուսով է՝ Ուկրաինայի հարցում Ռուսաստանը կընտրի դեէսկալացիան


Միացյալ Նահանգների պետքարտուղարը հույս ունի, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանը կընտրի դեէսկալացիան ու զորքերը դուրս կբերի սահմանից։ Այդ մասին Էնթոնի Բլինքենը հայտարարել է դեկտեմբերի 2-ին՝ շվեդական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, զրույցի սղագրությունը երեկ տարածել է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։

«Ես մեծ հույս ունեմ, որ Ռուսաստանը կգերադասի գնալ դեէսկալացիայի ճանապարհով, դուրս բերել իր զորքերը և օգտագործել դիվանագիտությունը առկա տարաձայնությունները լուծելու համար», - ասել է Բլինքենը։

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել այս հարցում, մասնավորապես՝ նպաստել Մինսկի համաձայնագրերի իրականացմանը, ինչը, ըստ Բլինքենի, «կարող է դառնալ Դոնբասի կամ Արևելյան Ուկրաինայի շուրջ հակասությունները լուծելու միջոց»:

XS
SM
MD
LG