Մատչելիության հղումներ

Էմին Հուսեյնովը` Ղարաբաղի տնտեսական շրջաններում նախագահի հատուկ ներկայացուցիչ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Էմին Հուսեյնովը նշանակվել է Ղարաբաղի տնտեսական շրջաններում (բացառությամբ Շուշի քաղաքի) նախագահի հատուկ ներկայացուցիչ։

Թե ինչ գործառույթներ է իրականացնելու պաշտոնյան, Ադրբեջանի իշխանությունները չեն հստակեցնում։ Մինչ այդ Հուսեյնովը Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչն էր Աղդամի շրջանում։

Պաշտոնավարման ընթացքում նա հասցրել էր հայտարարել, որ Աղդամը կդառնա Ադրբեջանի մեծությամբ չորրորդ քաղաքը։ Ադրբեջանցի պաշտոնյան նաև հյուրերի էր ուղեկցում Աղդամ: Այլ մանրամասներ այդ պաշտոնում նրա գործունեության, իրականացրած ծրագրերի վերաբերյալ չեն հաղորդվել:

XS
SM
MD
LG