Գերմանիան հայտարարել է սահմանների վերահսկողության խստացման մասին՝ Լեհաստանում և Բալթյան երկրներում միգրացիոն ճգնաժամի ֆոնին: Միաժամանակ, Բեռլինը ոստիկաններ է ուղարկել լեհ-բելառուսական սահման՝ օգնելու կարգուկանոնի պահպանմանը:
Լեհաստանը հայտնում է հոկտեմբերի սկզբից ի վեր իր տարածք ապօրինի մուտքի հազարավոր փորձերի մասին։
Լեհ իրավապաշտպանները հայտնում են բելառուսա-լեհական սահմանին միգրանտների վիճակի մասին, նշելով, որ վրանային ճամբարներում գտնվող մարդիկ հիվանդ են, սննդի և մաքուր ջրի պակաս ունեն: