Մատչելիության հղումներ

Լիտվան սկսել է Բելառուսի սահմանին ցանկապատի կառուցման աշխատանքները


Բելառուսի հետ Լիտվայի սահմանին ձերբակալված անօրինական միգրանտներ, հունիս, 2021թ.
Բելառուսի հետ Լիտվայի սահմանին ձերբակալված անօրինական միգրանտներ, հունիս, 2021թ.

Լիտվան սկսել է ցանկապատ կառուցել Բելառուսի հետ սահմանին։ Այս աշխատանքները հաջորդում են անօրինական միգրանտների հոսքն այլևս չզսպելու՝ Եվրամիությանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղղած սպառնալիքին:

Վերջին շաբաթներին երկու երկրների սահմանին ընկած անտառային շրջաններով հարյուրավոր անօրինական միգրանտներ Բելառուսից մտել են Լիտվա։ Պաշտոնական Վիլնյուսը Մինսկին մեդադրում է միգրանտների հոսքը դիտավորյալ կազմակերպելու մեջ, որը ենթադրաբար արվում է ի պատասխան Բելառուսի դեմ Եվրամիության պատժամիջոցների։ Լիտվան Լուկաշենկոյի ռեժիմի կոշտ քննադատներից է։

Լիտվայի սահմանապահ ծառայության մամուլի խոսնակ Գեդրուս Միշուտիսն ասել է, որ փշալարերով ցանկապատն ընդհանուր առմամբ 30 կիլոմետր երկարություն է ունենալու։

XS
SM
MD
LG