44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է COVID-19-ի հետևանքով, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
41-ամյա Սիրանույշ Նալբանդյանը շնչառական սարքերի տակ էր՝ թոքաբորբի ծանր ընթացքով։ «Ազատության» հետ զրույցում ասում էր՝ «պիտի պայքարեմ»՝ հասկացնելով՝ այս հղիությունից հետո մեկն էլ է պլանավորում․ աղջկանից հետո որդի է ուզում ունենալ։ Նրա վիճակը բժիշկները գնահատում էին ծանր։
Քովիդից հղիի մահվան դեպք գրանցվել էր նաև հոկտեմբերի 12-ին։ Այսօր գրանցվել է կորոնավիրուսից մահվան 42 դեպք։