Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 146-ով՝ հասնելով 291 հազար 052-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 42 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1134-ով և հասել 258 հազար 486-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 18 հազար 598 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 958 հազար 792-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 944-ի, ևս 1248 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 25 հազար 374 մարդ։
Արցախում՝ 67 նոր դեպք
Արցախում հոկտեմբերի 21-ին կատարվել է 249 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 67 նոր դեպք, այդ թվում՝ 4 երեխա:
Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 120 վարակակիր,16 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 42-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում 2021-ի ընթացքում իրականացվել է 15 հազար 355 թեստավորում, արձանագրվել է 1548 դրական թեստի պատասխան։