Հոկտեմբերի 12-ին COVID-19-ից ևս մեկ ծննդկան է մահացել, ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Չնայած մեր մասնագետների գործադրած հսկայական ջանքերին, չհաջողվեց փրկել երիտասարդ կնոջ կյանքը», - մասնավորապես գրել է նախարարը:
Քովիդից հղիի մահվան դեպք գրանցվել էր նաև սեպտմբերին։ 23-ամյա կինը, ըստ նախարարության, ունեցել է սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ` թոքերի 40 տոկոս ախտահարմամբ։