ՆԱՏՕ-ի 30 երկրների պաշտպանության նախարարները հոկտեմբերի 21-22-ը կհավաքվեն Բրյուսելում՝ փոխված աշխարհում արևմտյան երկրների անվտանգության ամրապնդման վերաբերյալ որոշումներ ընդունելու համար:
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մտադիր են քննարկել նաև այսպես կոչված գլխավոր պլանը՝ պաշտպանելու դաշինքը Ռուսաստանի ցանկացած պոտենցիալ հարձակումից:
«Մենք կձեռնարկենք հետագա քայլեր, որպեսզի մեր Դաշինքը համապատասխանի վաղվա պահանջներին», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ նախօրեին ներկայացնելով նախարարների հանդիպման ծրագիրը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները ինովացիոն միջազգային հիմնադրամ են ստեղծում, որում, ըստ գլխավոր քարտուղարի սպասելիքների, կներդնեն 1 միլիարդ եվրո: