Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 891-ով, բուժվածներինը՝ 534-ով, գրանցվել է մահվան ևս 22 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 891-ով՝ հասնելով 266 հազար 208-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 22 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 534-ով և հասել 245 հազար 376-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 904 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 761 հազար 967-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 419-ի, ևս 1220 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 14 հազար 193 մարդ։

10 նոր դեպք՝ Արցախում

Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ երեկ կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր, 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13 հազար 426 քաղաքացու հետազոտություն, որից 1171-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

XS
SM
MD
LG