Մատչելիության հղումներ

Նարիշկինը հերքում է Սկրիպալների գործով երրորդ կասկածյալի վերաբերյալ Լոնդոնի պնդումները


Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկին, արխիվ
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկին, արխիվ

Սքոթլանդ Յարդի հայտարարությունները ՌԴ ԶՈՒ Հետախուզական գլխավոր վ արչության՝ ГРУ-ի նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի թունավորմանը նոր՝ երրորդ ռուս կասկածյալի մասնակցության մասին կեղծ են, ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

«Իմ կարծիքով, սա փորձ է` քողարկելու կամ ծածկելու նախորդ սուտը մեկ այլ ստով», - РИА "Новости" լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Նարիշկինը:

Հայր և դուստր Սկրիպալները թունավորվել էին բրիտանական Սոլսբերիում 2018 թվականի մարտին: Ըստ Լոնդոնի՝ նրանք ենթարկվել էին «Նովիչոկ» ռազմական նյարդապարալիտիկ նյութի ազդեցությանը, որն արտադրվել է ԽՍՀՄ-ում: Բրիտանական իշխանությունները եզրակացրել են, որ հավանաբար միջադեպին մասնակից է եղել Ռուսաստանը: Հետագայում Լոնդոնը ռուսական հատուկ ծառայությունների երկու ենթադրյալ աշխատակիցների մեղադրեց Սկրիպալներին թունավորելու մեջ, օրերս էլ մեղադրանք է առաջադրել Ռուսաստանի ևս մեկ քաղաքացու։

Մոսկվան բազմիցս հերքել է բոլոր մեղադրանքները:

XS
SM
MD
LG