Մատչելիության հղումներ

Լեհաստանի խորհրդարանը վավերացրեց Բելառուսի հետ սահմանին արտակարգ դրություն մտցնելու՝ նախագահի որոշումը


Լեհաստանի խորհրդարանը վավերացրել է Բելառուսի հետ սահմանին արտակարգ դրություն մտցնելու՝ նախագահ Անջեյ Դուդայի որոշումը, որն ընդունվել էր անցած շաբաթ։

Նման ռեժիմ երկրում առաջին անգամն է սահմանվում անցած 30 տարիների մեջ: Պատճառը, ըստ պաշտոնյաների, Բելառուսի հետ սահմանին ի հայտ եկած միգրացիոն ճգնաժամն է։

Իրավիճակն այստեղ սրվել է անցած հունիսից, երբ Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան՝ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնաց այլևս չզսպել անօրինական միգրանտների հոսքը դեպի Եվրամիության երկրներ։

Լեհաստանի իշխանությունները նշում են, որ սահմանն ամրապնդելու պատճառ է հանդիսացել նաև ռուս-բելառուսական «Արևմուտք-2021» զորավարությունը, որը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կշարունակվի մոտ մեկ շաբաթ։

Լայնամասշտաբ այդ զորախաղերին կմասնակցի մոտ 200 հազար զինվորական, հարյուրավոր զրահամեքենաներ, տասնյակ ինքնաթիռներ ու նավեր։

XS
SM
MD
LG