Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը կդիմի բոլոր հնարավոր միջոցներին Աֆղանստանում մնացող ամերիկացիներին տարհանելու համար․ Նուլանդ


«Միացյալ Նահանգները դիտարկում է բոլոր հնարավոր ուղիները և միջոցները այս պահին Աֆղանստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին և ամերիկյան մշտական բնակության իրավունք ունեցող անձնանց այդ երկրից դուրս բերելու համար», - Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը։

«Ակնհայտ է, որ մենք շփումների մեջ ենք եղել «Թալիբանի» հետ՝ ակտիվ բանակցություններ վարելով տարհանման խնդիրների շուրջ։ Այդ ջանքերը գործադրվել են մինչև օգոստոսի 31-ը և կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք հասել Աֆղանստանում գտնվող բոլոր ԱՄՆ քաղաքացիների և բնակության իրավունք ունեցող անձանց դուրսբերմանը, ինչպես նաև այն մարդկանց տարհանմանը, որոնք աշխատել են ամերիկյան ուժերի հետ և այժմ ցանկանում են լքել երկիրը», - հայտարարում էր Նուլանդը։

XS
SM
MD
LG