Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները կապի մեջ են՝ Աֆղանստանի հարցով, «Վաշինգտոնում, սակայն, դեռ հստակ պատկերացում չունեն՝ ինչ են անելու հետագայում», հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ Աֆղանստանի հարցով հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը։
Աֆղանստանում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունն իր հերթին հաղորդել է, թե Մոսկվան այժմ տեխնիկական ու լոգիստիկ հնարավորություններ է փնտրում՝ Քաբուլում տեղակայված իր դիվանագետներին տարհանելու համար։
Պաշտոնական աղբյուրները միաժամանակ նշում են, որ տարհանումը ժամանակավոր բնույթ է կրելու՝ դիվանագետները վերադառնում են ծրագրված արձակուրդի։
«Թալիբան» շարժման զինյալները երեկ առանց մարտերի մտան մայրաքաղաք Քաբուլ, գրավեցին նախագահական նստավայրն`իրենց վերահսկողության տակ առնելով ողջ Աֆղանստանը:
Երկրի նախագահ Աշրաֆ Գանին լքել է երկիրը, իր խոսքով, արյունահեղությունից խուսափելու համար: Քաբուլում պարետային ժամ է հայտարարված:
Շուրջ յոթ տասնյակ երկիր, այդ թվում`Եվրամիության անդամ պետությունները, համատեղ հայտարարություն են տարածել` հորդորելով Աֆղանստանից ավտանգ հեռանալու հնարավորություն տալ թե՛ երկրի բնակիչներին, թե՛ արտասահմանցիներին: